X
Մենք սոց. ցանցերում

Կինո

Վրաստանում կրկին ցույցեր են՝ ուղղված 2 տղաների սիրո մասին պատմող And Then We Danced ֆիլմի ցուցադրությանը

 

Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնում And Then We Danced ֆիլմի ցուցադրությունը նախօրեին կրկին ուղեկցվել է ցույցով: Ֆիլմի ցուցադրության ավարտից հետո կինոդիտողները լքել են տարածքը ոստիկանների կազմած կենդանի պատի օգնությամբ: Ճանապարհի մյուս կողմում ընթացող ակցիայի մասնակիցները նրանց ճանապարհել են՝ վանկարկելով «ամոթ է», գրում է ALiq-ը:

Ցույցի կազմակերպիչներից «Վրացական գաղափար» կուսակցության ղեկավար Լևան Չաչուան հայտարարել է, որ իրենց հաղթանակած է համարում, քանի որ ֆիլմի ցուցադրությունից հետո մարդիկ ոստիկանական կենդանի պատի օգնությամբ են դուրս գալիս կինոթատրոնից:

Նա ասել է նաև, որ սկսում են իրավական պայքար, քանի որ ֆիլմում նկարահանված անչափահասների ծնողները տեղյակ չեն եղել ֆիլմի բովանդակության մասին:

Չաչուան հայտարարել է, որ մանրամասների մասին կխոսիի մամլո ասուլիսի ընթացքում:

Հիշեցնենք՝ ֆիլմի պրեմիերան նոյեմբերի 8-ին կայացել է Թբիլիսիի ու Բաթումիի կինոթատրոններում: Իրավիճակը կինոթատրոնների մոտ ծայրահեղ լարված է եղել: Մի քանի անգամ տարբեր խմբերի կողմից փորձ է արվել ներխուժել Ամիրանի կինոթատրոն: Ցուցարարները պայթուցիկ սարքեր են նետել ինոթատրոնի ուղղությամբ: Ներքին գործերի նախարարությունը միջադեպի համար 11 անձ է ձերբակալել:

And then we danced՝ «Եվ հետո մենք պարեցինք» ֆիլմը պատմում է 2 տղամարդկանց սիրո մասին: Նրանք պարողներ են եւ պարում են վրացական ազգային պարի համույթում, որի անդամներն ու պարուսույցները խիստ ավանդապաշտ մարդիկ են:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս