X
Մենք սոց. ցանցերում

Հոմոսեքսուալ գրականություն

 

Մարդկությունը ճանաչում է մի շարք հոմոսեքսուալների, ովքեր աննկարագրելի հաջողությունների են հասել արվեստի տարբեր ոլորտներում: Այսօր կանդրադառնանք համաշխարհային գրականության բարձունքները գրաված հոմոսեքսուալ հանճարներին,- գրում է vnews.am-ը։

Սոմերսեթ Մոըմ

Բրիտանացի գրող, 78 գրքերի հեղինակ և բրիտանական հետախույզ Մոըմը բիսեքսուալ էր: Առաջին հայացքից սառը և անհրապույր գրողը սեքսի միջոցով հաղթահարում էր իր մասին այդ պատկերացումները: Մոըմը սիրահարված էր Ջերալդ Հեքսթոնին, որի հետ էլ երկարատև հարաբերությունների մեջ էր: Ջերալդը ամերիկացի էր, փոքր էր Մոըմից 20 տարով: Գեղեցկադեմ և հրապուրիչ երիտասարդը սակայն տարված էր խաղամոլությամբ և ալկոհոլով, Մոըմին մի կողմից հրապուրում էր Ջերալդի թեթևամտությունը, մյուս կողմից՝ հոգնեցնում և վանում: Տարիների ընթացքում Մոըմի հակումը տղամարդկանց հանդեպ սկսեց նվազել և զիջել իր տեղը կանանց նկատմամբ սիրուն: Նա երկարատև սիրավեպ ունեցավ դերասանուհի Սյու Ջոնսի հետ, ով նաև հանդուրժողաբար էր մոտենում Մոըմի բիսեքսուալ հակումներին:

«Քիչ տղամարդիկ կան, որոնց համար ամենակարևոր բանը աշխարհում սերն է, և նրանք մեծ մասամբ անհետաքրքիր տղամարդիկ են: Նրանց արհամարհում են նույնիսկ այն կանայք, որոնց համար սերը վեր է ամեն ինչից»: 

Սոմերսեթ Մոըմ 

Օսկար Ուայլդ

Իռլանդացի գրող և դրամատուրգ Օսկար Ուայլդը հեղափոխական էր ոչ միայն անգլիական գրականության մեջ, այլև նորաձևության և սիրո հարցերում: Սակայն սիրո հարցում Ուայլդի ազատամիտ հայացքներին անգլիական հասարակությունը դեռևս պատրաստ չէր: Ուայլդը երկար տարիներ կարողանում էր համատեղել տրադիցիոնալ ընտանիքի հոր դերն ու իր հոմոսեքսուալ հարաբերությունները: Նրա մեծագույն կիրքն ու սերը դարձավ լորդ Ալֆրեդ Դուգլասը: Այդ ժամանակների Անգլիայում տղամարդկանց միջև սերն անընդունելի էր, մինչև անգամ քրեորեն պատժելի, և 1895թ.-ին Ուայլդը դատապարտվում է 2 տարվա հարկադրական աշխատանքների: 1897թ.-ի մայիսին՝ ազատության մեջ հայտնվելուն պես Օսկար Ուայլդը տեղափոխվում է Ֆրանսիա:

Հատկանշական է, որ Ուայլդի մայրը երազել է դուստր ունենալ և հետագայում, երբ ծնվել է Օսկարը նրան պարբերաբար կանացի հագուստներ է հագցրել:

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս