X
Մենք սոց. ցանցերում

Կինո

«Մել». ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ է նկարվում armtimes.com

 

Ռեժիսոր Իննա Սահակյանը ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի (արդեն՝ Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարում:

«Մել»-ը 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:

Իննա Սահակյանը նաեւ սցենարի հեղինակն է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Իննան պատմեց, որ, չլինելով ծանրամարտի սիրահար, 2006 թվականից հետեւել է Մելինե Դալուզյանի ելույթներին, հպարտացել նրա ամեն մի բարձրացրած կիլոգրամով. «Նա հաստատուն բարձրանում էր փառքի աստիճաններով. Հայաստանի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չգերազանցված ռեկորդ։ Ես հիանում էի նրանով, նրա թիմակիցներով եւ ոչ միայն այն պատճառով, որ նրա շնորհիվ աշխարհում բազում անգամներ բարձրանում էր եռագույնը ու հնչում մեր հիմնը, այլ նաեւ նրա համար, որ նա կոտրում էր կարծրատիպերը. նա փայլում էր մի մարզաոճում, որը տարիներ շարունակ համարվել է առնական, եւ հայ կինը կարծես թե անելիք չուներ այդ սպորտում»:

Մել Դալուզյանն արդեն մի քանի տարի է՝ ապրում է Հոլանդիայում: Տարիներ առաջ նա սկսեց բացահայտ խոսել իր սեռային պատկանելության մասին, հայտարարեց, որ չնայած կենսաբանորեն աղջիկ է ծնվել, բայց դեռ մանկուց իրեն տղա է զգացել ու այլ կերպ չի էլ պատկերացրել: Դալուզյանին նրա այս հայտարարությունները հասարակության քննադատությանն ու քարկոծմանն արժանացրին, որին հաջորդեց Մելի՝ ծանրամարտը թողնելն ու Հայաստանից արտագաղթելը:

2016 թվականին հայ ծանրորդուհիների թիմի բացարձակ ոսկե հաղթանակը Եվրոպայի առաջնությունում կրկին գրավել է Իննա Սահակյանի հետաքրքրությունը. բոլոր հայտնի անունները մասնակցում էին, բայց նրանց մեջ չկար Մելինեն, որը ժամանակին ամենաուժեղներից էր։

Շարունակությունը՝ «Հայկական ժամանակ» -ում։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս