X
Մենք սոց. ցանցերում

Մշակույթ

«Ես ոչ թե պարել եմ հարսի պար, այլ երգել եմ հարսի երգ»․ Երգչուհի Արփինե Մաչանենց Բաբախանյան

 

Արփինե Բաբախանյանը թվարկում է մասնագիտությունների շարքը, հետո մի պահ դադար տալիս ու ասում․« Երգն այն է, ինչից ես չկարողացա հրաժարվել:24 տարեկան եմ, բայց բազմիցս առիթ եմ ունեցել այլ ոլորտներում կայանալու,սակայն չկարողացա երգը թողնել»:

Տուրիզմի մասնագետ է,կառավարման հոգեբան ,ու նաև դերասանուհի: Մի քանի տեսահոլովակներ արդեն թողարկել է,սակայն վերջերս թողարկեց մի տեսահոլովակ,որը ոճով միանգամայն տարբերվում էր նախորդներից: Երգը  պարային ոճում է համեմված իսպանական ելևէջներով: Զրուցել ենք երգչուհու հետ

-Ինձ համար միշտ դժվար է լինում ասել, որ ոճում եմ   նախընտրում երգել : Նայած թե  տվյալ պահին ինչ հոգեվիճակում եմ  գտնվում: Ես երգում են այն ինչ  իմ սրտում է,իսկ իմ սրտում չի կարող լինել միայն մի  ուղղություն :  Ուզում եմ  նաև   հասկանալ, թե հանդիսատեսը ,որ ոճում  ինձ կհավանի:  Իսկ  մենք հանդիսատեսին գոհացնելու  համար ենք աշխատում,բայց  դա չի նշանակում, որ պետք է մատուցենք ոչ որակյալ երաժշտություն:

Ինչպես ընտրությունը կանգ առավԷլո՞վ» – երգի վրա:

-Երգչուհի Սոնան  իմ լավ ընկերն է ու նրա խորհրդով որոշեցինք այս անգամ ակտիվ երգ ունենալ: Հանդիպեցինք  երգի հեղինակներ  Նիկ Եգիբյանի ու Վլադիմիր Պողոսյանի հետ և  որոշեցինք,որ երգը պետք է  լինի պարային,  իսպանական ոճում: Տեսահոլովակը նկարահանեց Անդրանիկ Մանթաշյանը․

Տեսահոլովակի նկարահանում,  աշխատանք Հայ Միասնության Խաչում, անընդհատ զբաղված առօրյա,բայց գիտեմ որ  այս ընթացքում  հասցրեցիր  դասավորել  նաև անձնական կյանքդ,և օրեր առաջ  էլ տեղի ունեցավ հարսանյաց հանդեսդ, որտեղ դու այսպես ասած ավանդական հարսի կերպարում չէիր:

-Ժպտ (խմբ․)֊Իհարկե չեմ սիրում խոսել անձնականի մասին,բայց սա այն դեպքն որ մասին պետք է խոսեմ,քանի որ  ոչ միայն հարսանիքս էր  ,այլև  շնորհանդես:Ստացվեց   այնպես,  որ տեսահոլակը  պատրաստ եղավ հենց հարսանքի  նախօրեին: Ես որոշեցի զերծ մնալ ավանդական  շնորհանդեսից ու այն տեղի ունեցավ   հենց հարսանքի օրը: Ես հարսի շորով  կատարեցի  երգը,իսկ  մեծ էկրանի միջոցով հյուրերը հնարավորություն ունեցան տեսնելու արդեն պատրաստի տեսահոլովակը:  Դե այդ օրը իմ կողքին այն մարդիկ էին ,ովքեր լինելու էին նաև շնորհանդեսին:Հրավիրվածների  շարքերում բացի բարեկամներից ու հարազատներից,իմ  այն ընկերներն էին,ովքեր  այսօր  երգարվեստում լուրջ դերակատարում ունեն: Իսկ երգն էլ   սիրո մասին է ու այն լիովին համապատասխանում էր օրվա խորհրդին: Այնպես որ , ես ոչ թե պարել եմ հարսի պար,այլ երգել եմ հարսի երգ:

-Բայց գիտեմ,որ բացի այս երգից այլ երգ էլ ես կատարել  ու այն նվիրել ես ծնողներիդ:Կպատմես ինչ երգի մասին է խոսքը:

– Երգել եմ Արթուր Գրիգորյանի հեղինակած երգը, որը կոչվում է «Շնորհակալ եմ»:
Այս երգով ես շնորհակալությունս հայտնեցի ծնողներիս:Նրանց համար իսկապես անակնկալ էր ու շատ հուզվել էին իմ այդ քայլից:Իսկ իմ արածը մի փոքր բան էր նրանց նվիրածության ու հոգատարության դիմաց: Իսկ  երգն ինձ համար շատ մեծ արժեք ունի,քանի  որ   երգի հեղինակը Արթուր Գրիգորյանն է:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս