X
Մենք սոց. ցանցերում

Մշակույթ

Ջերմ ու լավ երեկո Արսեն Սաֆարյանի ու Նարեկ Բավեյանի կողմից

 

Երգիչներ Արսեն Սաֆարյանը և Նարեկ Բավեյանը մարզային համերգաշար են սկսել դեռևս գարնանից: Նրանք արդեն ունեցել են մի քանի համատեղ համերգներ և իրենց սոցիալական ցանցերից պարզ է դառնում, որ առաջիկայում էլ են նախատեսում համերգներ ունենալ: Այդ ամենի մասին զրուցել ենք երգիչների հետ։

Արսեն Սաֆարյան -Համատեղ համերգի գաղափարը ծնվել է շատ պատահական: 2018 թ. մենահամերգով հանդես եկա ՀՀ 9 քաղաքներում: Այս տարի էլ որոշել էի մնացած քաղաքներում լինել: Մի օր զրուցում էինք Նարեկի հետ, պարզվեց՝ Նարեկն իր հայրենի ծննդավայր Վեդիում երբևէ համերգային ծրագրով հանդես չի եկել: Հենց այստեղից էլ ծնվեց այդ միտքը՝ ինչո՞ւ միասին համերգ չտալ»:

Նարեկ Բավեյան- Գաղափարը լավն էր և իսկապես իմ  ծննդավայրում երբեք համերգային ծրագրով հանդես չէի  եկել: Արսեն Սաֆարյանի՝ տվյալ դեպքում վարպետի հետ, մեկ բեմում լինելն արդեն շատ պատվաբեր էր: Մշակեցինք համերգային ծրագիր, որտեղ ընդգրկված են մեր բոլոր տարիների հին ու նոր երգերը: Համերգը տևում է ավելի քան 2 ժամ:

Արսեն Սաֆարյան– Անցած տարի, երբ սկսեցին համերգներով շրջագայել, բոլորն ասում էին՝ ռիսկային քայլ է անում: Իհարկե լավ գիտակցում էի, որ ռիսկային է, բայց ես արտիստ եմ ու չպետք ձեռքերս ծալած նստեմ ու սպասեմ ինչ-որ բանի: Մենք մեր փոքրիկ թիմով որոշեցինք շրջագայել Հայաստանով մեկ: Իսկ այս տարի արդեն մեզ միացավ Նարեկը, և առաջին համերգը կայացավ Վեդիում՝ իր հայրենի քաղաքում: Համերգաշարն ավարտելու ենք Հրազդանում, որտեղ ես ապրել եմ 4 տարեկանից»,

Նարեկ Բավեյան – Համերգները շատ բուռն են անցնում։ Գրեթե յուրաքանչյուր համերգի ժամանակ անակնկալներ են լինում:«Չզարմանա՛ք, բայց մենք նաև դուետով ենք հանդես գալիս: Շատ փակագծեր չենք ուզում բացել, որ հանդիսատեսի համար հետաքրքիր լինի:

Արսեն Սաֆարյան – իսկապես ունենք  շատ ջերմ ու խստապահանջ հանդիսատես: Եվ թյուր է այն կարծիքը, թե հանդիսատեսն է այդպես պահանջում: Հանդիաստեսին ինչ հրամցնես՝ դա էլ կվերցնի: Գրագետ հանդիսատես ունենալու համար՝ պետք է որակյալ արվեստ մատուցել: Ես իմ հանդիսատեսից շատ գոհ եմ: Բազմաթիվ են դեպքերը, երբ համերգն ավարտվելուց հետո, մոտ երկու ժամ չենք կարողացել դուրս գալ դահլիճից:

Նարեկ Բավեյան֊ ինքն էլ վաղուց համերգային ծրագով հանդես չէի եկել, ու սա լավ առիթ էր զգալու հանդիսատեսի զարկերակը։

Արսեն Սաֆարյան Հաճախակի եմ լսում՝ մենք սիրահարվել ենք ձեր երգերի ներքո, կամ ձեր երգը մեր սիրո խորհրդանիշն է եղել և այլնու  հենց այդ խոսքերն ինձ  հուզում և պարտավորեցնում  են,որ կանգ առնելու իրավունք չունեմ ։

Նարեկ Բավեյան֊  վերջերս նոր երգ ներկայացրեց հանդիսատեսի դատին: Այն կարճ ժամակահատվածում սիրվեց ու հիմա, համերգների ժամանակ, հանդիսատեը հենց այդ երգն է ցանկանում լսել :

Արսեն Սաֆարյան– Կան նոր երգեր, բայց հանդիսատեսը գալիս է համերգի՝ սիրված երգերը լսելու, իսկ հանդիսատեսի հետ պետք է հաշվի նստել:Հոկտեմբերի 28 -ին մեզ սպասեք Ստեփանավանում: Եկե՛ք միասին ջերմ ու լավ երեկո անցկացնենք», խոսքը եզրափակեց երգիչը:

Ներկայացնում ենք առաջիկա համերգների շարքը

Հոկտեմբերի 28-ին Ստեփանավան

Հոկտեմբերի 29-ին Ալավերդի

Հոկտեմբերի 30-ին Կողբ

Նոյեմբերի 9-ին Սպիտակ

Նոյեմբերի 11-ին նոյեբերյան

Նոյեմբերի 15 ֊ին Չարենցավան

Նոյմբերի 30֊ին Հրազդան

Հեռախոսահամարներ 093631997,055631997

Հ․Գ. Այնպես որ ուշադիր հետևեք երգիչների Ֆբ-յան և ինստագրամյան էջերին. հաստատ կգտնեք ձեր քաղաքն ու անմոռանալի երեկոն։

 

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս