X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Թանկյանն ու Համասյանը քննադատել են Տիկնիկայինում Vader խմբի համերգի չեղարկումը

 

Աշխարհահռչակ հայ երաժիշտ, System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն ու հայտնի երաժիշտ, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը քննադատել են Տիկնիկային թատրոնում Vader լեհական խմբի երևանյան համերգի չեղարկումը:

Մասնավորապես, Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կարևոր է կեղծ ինֆորմացիային չխաբվելը՝ հատկապես, երբ խոսքն արվեստի մասին է:

«Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաքում ավետարանական համայնքի անդամը ստեր ու ապատեղեկատվություն է տարածում, որպեսզի սաբոտաժի ենթարկի Հայաստանում արտիստիկ խոսքի արտահայտումը՝ մինչև իսկ ինձ ու SOAD-ին սատանիստ անվանելով»,- գրել է Թանկյանը՝ հավելելով, որ սա իրեն հիշեցրել է Օզզի Օսբորնի ու Մերիլին Մենսոնի հետ ԱՄՆ-ի որոշ հատվածներում կատարվածը:

Համասյանն իր հերթին նշել է, որ երաժշտության մեջ դիկտատուրա չպետք է լինի: Նման համերգները չեղարկելու փոխարեն նա առաջարկել է հայկական հարսանիքներում «ռաբիսի» փոխարեն վերադառնալ ավանդական երաժշտությանը:

Տիկնիկային թատրոնը չեղարկել էր լեհական Vader խմբի՝ հոկտեմբերի 4-ին կայանալիք համերգին բեմ տրամադրելու որոշումը։ Ամեն ինչ սկսվել էր ԱՄՆ-աբնակ մի ֆբ-օգտատիրոջ դժգոհությունից առ այն, որ «սատանիստական Վադեր լեհական խումբը համերգ է տալու Երևանում: Այն էլ ուր՝ Տիկնիկային Թատրոնում» ու դրան հետևած սոցցանցային ալիքից։

Համերգի կազմակերպիչ Zhesht Events-ի ֆեյսբուքյան էջում նշվում է «համերգը կայանալու է ամեն գնով։ Նոր տարածքի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրենք շուտով»:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս