X
Մենք սոց. ցանցերում

Թատրոն

Ջիգարխանյանի թատրոնը կներկայացնի թատերաշրջանի առաջին պրեմիերան՝ «Չառլիի մորաքույրը»

 

Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնը սեպտեմբերի 27-ին կներկայացնի Յուրի Կլեպիկովի «Չառլիի մորաքույրը» ներկայացումն՝ ըստ անգլիացի դրամատուրգ Բրենդոն Թոմասի պիեսի: «Բարեւ, ես ձեր մորաքույրն եմ» հանրահայտ կինոկատակերգությունում, որը նկարահանվել Է ըստ այդ պիեսի, Ջիգարխանյանը կատարել Է դերերից մեկը:

«Մեր տարբերակը բացարձակապես չի համընկնում ֆիլմի հետ՝ կինոնկարի նկատմամբ իմ ամբողջ հիացմունքով հանդերձ»,- ՏԱՍՍ-ին պատմել Է Կլեպիկովը:

Ռեժիսորը նշել Է, որ բեմադրության վրա աշխատելիս խորհրդակցել Է Ջիգարխանյանի հետ: Ըստ սյուժեի՝ Օքսֆորդի երկու ուսանողներ Ջեկը եւ Չառլին կնոջ շորեր հագած իրենց ընկերոջը՝ Բաբսին, ներկայացնում են որպես Չառլիի միլիոնատեր մորաքույրը, որպեսզի տեսակցություն կազմակերպեն իրենց սիրած աղջիկների հետ: Հավելենք, որ թատերական ներկայացմանը մասնակցում են Ալեքսեյ Լապշինը, Դմիտրի Վոլոդինը, Միխայիլ Ժելեզնովը, Լանա Կրիմովան, Սվետլանա Մակարովան, Անաստասիա Սմոկտունովսկայան եւ այլ դերասաններ:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս