X
Մենք սոց. ցանցերում

ՌԴ քաղաքացիները կկարողանան վճարումներ կատարել դեմքի նույնականացման միջոցով

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները առաջիկայում կկարողանան դեմքի պատկերով վճարումներ կատարել: Ինչպես հայտնում է «Ведомости»-ն, սա հնարավոր կլինի իրականացնել հատուկ մշակված ծրագրի  և բանկի միջոցով։

Հաղորդվում է, որ ծրագրում գրանցվում են քաղաքացու հաշվեհամարն ու անհրաժեշտ տեղեկությունները, որից հետո քաղաքացին կարող է մինչև 1000 ռուբլու չափով առևտուր անել՝ առանց որևէ գաղտնաբառի:

Նշվում է, որ 1000 ռուբլուց ավելի գումարի դեպքում արդեն անհրաժեշտ կլինի հավաքել անվտանգության կոդը:

Ծրագրի մեկնարկային փորձնական տարբերակը կթողարկվի հոկտեմբերի 9-11-ը: Արդեն նոյեմբերին նախատեսվւմ է ընդլայնել ծրագրի կիրառման շրջանակները:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս