X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

«Իմ քայլ»-ում Ամուլսարի հարցում կա այլակարծություն. պատգամավոր

Մի երևույթ, որը մարդու կողմից չի կարող կառավարելի լինել, ես ոչ ռիսկային չեմ համարում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հարցին։

Պատգամավորի խոսքով՝ «Իմ քայլի» այսօրվա նիստում Ամուլսարի հարցով կարծիքներ հնչել են, բայց զարգացումներ չկան. «Այսինքն մնացել ենք այն նույն մոտեցմանը, որ պետք է սպասենք կառավարության քայլերին, Շրջակա միջավայրի նախարարության պատասխանին»։

Սոֆյա Հովսեփյանը շեշտում է՝ խմբակցությունում Ամուլսարի հարցով տարաձայնություններ, պառակտումներ չկան, կա այլակարծություն. «Մի մասը կարծում է, որ հանքը պետք է բացվի, մյուս մասը գտնում է, որ՝ ոչ»։

Հարցին՝ պատրա՞ստ է մանդատը վայր դնել Ամուլսարի հարցով, կա նման քննարկում, պատգամավորը նշեց. «Ես չեմ պնդել, որ դրա համար մանդատը վայր կդնեմ, բայց եթե ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ կանգնելու կարիք լինի, առաջին կանգնողներից կլինեմ, բայց մանդատը վայր դնելու մասին թող խոսք անգամ չլինի»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ներքին հրահանգ կա՞, որ պատգամավորները չխոսեն Ամուլսարի հարցով, նա պատասխանեց. «Նման հրահանգ կամ առաջարկ չի եղել, ընդամենը ամեն մեկը որոշել է լռել կամ խոսել»։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս