X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Հայաստանը, Կիպրոսն ու Հունաստանը սերտացնում են համագործակցությունը

Ամրապնդվում և խորանում է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ համագործակցությունը: Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի և Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի՝ հունական սփյուռքի հարցերով տեղակալ Անտոնիս Դիամատրիսի հանդիպումը նախանշեց մի շարք կարևոր կետեր.

  • երեք երկրների սփյուռքների կազմակերպված կառույցների, կազմակերպությունների և համայնքներ միջև համագործակցության խրախուսում,
  • երիտասարդական ցանցերի ստեղծում և հավաքների կազմակերպում,
  • մասնագիտական հարթակների մշակում, հայտնի մասնագետների միջև կապերի հաստատում,
  • սփյուռք-սփյուռք համագործակցության միջոցով նաև երեք պետությունների տնտեսական, զբոսաշրջային, ներդրումային կապերի արապնդում, համատեղ օրակարգերի մշակում և տարբեր համայնքերում միասնական միջոցառումների կազմակերպում:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս