X
Մենք սոց. ցանցերում

Աֆիշա

Վանաձորի թատրոնը 89-րդ թատերաշրջանը կբացի «Անուշով»

«Առավոտը» զրուցել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանի հետ: Ամփոփելով թատրոնի 88-րդ թատերաշրջանը, մեր զրուցակիցը նշեց բոլոր պրեմիերաները: «Մարտի 20-ին մեզ մոտ տեղի ունեցավ «Վարազդատ» պատմական դրամայի պրեմիերան՝ բեմադրված Լյուդվիգ Միքայելյանի եւ Ստեփան Զորյանի պիեսի հիման վրա։ Ներկայացումն իրապես շատ սիրվեց հանդիսատեսի կողմից։ Բեմադրության ռեժիսորը Նունե Խեչումյանն է։ Ներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի թե ավագ, թե միջին եւ թե երիտասարդ սերնդի դերասաններ: «Վարազդատ» ներկայացման մեջ օգտագործվել են թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի գեղագիտական ձեռագրերը։ Այս տարվա երկրորդ պրեմիերան՝ Էլֆիք Զոհրաբյանի «Սմբակներ» աբսուրդի դրաման, տեղի ունեցավ հունիսի 28-ին։
Ներկայացման ռեժիսորը Արեն Օսիպյանն է։

Ավելին՝ aravot.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս