X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Գյումրու տոնի գլխավոր համերգին Նունե Եսայանն իր մասնակցության համար գումար չի պահանջել. Լիլիթ Թովմասյան

Օգոստոսի 25-ին Գյումրու տոնի գլխավոր համերգին Նունե Եսայանը սեփական որոշմամբ 1.5 ժամ կերգի առանց հոնորարի: Այս քայլով երգչուհին քաղաքի համար կարեւոր հիմնախնդիր կլուծի: Գյումրու թիվ 1 Արվեստի դպրոցում ամբողջությամբ կթարմացվի պղնձափողային գործիքակազմը: Այս նախաձեռնության մասին ՀԺ-ն գրել էր դեռ օգոստոսի 13-ին: Սրան հաջորդող օրերին ֆեյսբուքում տարաբնույթ կարծիքներ հնչեցին Նունե Եսայանի մասնակցության, նրան հատկացվելիք գումարի չափի մասին: Սկզբի համար մեկ նկատառում. Նունե Եսայանն իր մասնակցության համար գումար չի ուզել: Ուղիղ հակառակը՝ երգչուհին հրաժարվել է Գյումրու օր տոնակատարության համար իրեն հատկացվելիք հոնորարից: «Հենց այդ գումարով էլ որոշվել է Արվեստի դպրոցի համար գնել երաժշտական գործիքներ»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

Ավելին՝ armtimes.com

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս