X
Մենք սոց. ցանցերում

Արժեքներ

Կամավորական շարժման ուժը․ «WCIT 2019»-ը հայտարարում է կամավորական շարժման մեկնարկի մասին

«WCIT 2019» -ՏՏ համաշխարհային համաժողովի գրասենյակը հայտարարում է կամավորական շարժման մեկնարկի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 20-ից բոլոր ցանկացողները կարող են միջոցառման պաշտոնական կայքում լրացնել հայտը, որի համար դիմողի հիմնական տեղեկություններից բացի, պահանջվում է նաև մասնակցության մոտիվացիայի մասին տեսահոլովակ։ Հայտերի ներկայացման ժամկետն ընդամենը 10 օր է։

«WCIT 2019» –ՏՏ համաշխարհային համաժողովը՝ ՏՀՏ աշխարհի խոշորագույն ու հեղինակավոր միջոցառումներից մեկը, այս տարի տեղի կունենա Երևանում՝ Հայաստանում, Հոկտեմբերի 6-9-ին։

«Հաշվի առնելով փաստը, որ հայտը բացելուց դեռևս շաբաթներ առաջ անհավանական քանակի զանգեր ու դիմումներ էինք ստանում, արդեն պարզ է, որ մրցակցությունը մեծ է լինելու։ Ընտրությունը կատարելիս նախապատվությունը կտրվի ՏՏ ոլորտի աշխատակիցներին և ուսանողներին, մի քանի լեզուների իմացությամբ հավակնորդներին, որոնք ժամանակի համատեղության որևէ խնդիր չեն ունենա, մեծ էնտուզիազմ ու ճկունություն կցուցաբերեն»,- նշել է «WCIT 2019»-ի կամավորական կորպուսի ղեկավար Ղազար Հակոբյանը։

Ավելին՝ armenpress.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս