X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Հրապարակվել է Թուփաքի նամակը Մադոննային

Օրերս TMZ-ն հրապարակել է Թուփաքի նամակը Մադոննային, որի ամսաթիվը նշված է 1995թ.-ի հունվարի 5, 4:30:

Թուփաքը նամակում բազմաթիվ անգամներ ներողություն է խնդրում ու ասում, որ երկար ժամանակ չէր կարողանում գրել այն, քանի որ դեռ չուներ բոլոր հարցերի պատասխանները:

«Սևամորթի հետ լինելը ոչ մի կերպ չէր վնասի քո կարիերային, ընդհակառակը, այն ցույց կտար, որ ազատամիտ ես»,- գրում է Թուփաքը,- «Բայց ինձ համար… համենայնդեպս նախկինում ինքս մտածում էի, որ այդպիսով թևաթափ կանեմ բոլոր նրանց, ովքեր ինձ դարձրել են այն, ինչ կամ այսօր: Երբեք չեմ ցանկացել նեղացնել քեզ»:

Նա շարունակում է ներողություն խնդրել, ասելով. «Ինչպես ինքդ ասացիր, ես չկարողացա քեզ համար դառնալ այն ընկերը, որն ինքս գիտեմ՝ ընդունակ էի լինել»:

Ռեփերը բացատրում է, որ բարկացած է եղել Մադոննայի վրա, երբ վերջինս մի հարցազրույցի ժամանակ ասել է, որ այլևս հրաժարվում է ռեփերների ու բասկետբոլիստների հետ հանդիպել. «Այդ բառերը խոցեցին ինձ, քանի որ շատ լավ հասկանում էի, որ ես միակ ռեփերն եմ եղել, ում հետ հանդիպել ես: Ես վիրավորված էի ու փորձում էի պաշտպանել սիրտս ու այդ պատճառով շատ վատ բաներ ասացի… Հասկանո՞ւմ ես ինձ: Հիմա էլ կարևոր չէ, թե ինչպես կընկալեն ինձ: Խնդրում եմ, հասկացիր, որ երիտասարդ մարդու մտածելակերպ եմ ունեցել»:

Ավելին՝ https://www.vnews.am/culture/hraparakvel-e-tupaki-namake-madonnayin/?fbclid=IwAR1ef1I_22GRD86StABzbOC94VW0fi1vC4HCel2k_JHNj1nDrrdr2HGQ-4E

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս