X
Մենք սոց. ցանցերում

Night Life

Նկարչուհին Սևանից՝ «Բոհեմ»-ի հիմնադիր

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ընտանիքով եղել է Սևանում, և անդրադարձել է Սևան քաղաքում գործող «Բոհեմ» արվեստանոց-թեյարանին։
Նա մասնավորապես գրել ՝․

«Ընտանիքով եղել ենք Սեւանի «Բոհեմ» սրճարանում եւ այն ինձ հետաքրքիր էր ոչ թե որպես սրճարան, այլ որպես միջավայր, գաղափարների գեներացման, քաղաքացիական մենակությունն ու հուսալքությունը հաղթահարելու տեղ:

Այսօր Հայաստանի բազմաթիվ քաղաքներում, էլ չեմ ասում գյուղերում, նման վայրեր չկան եւ դա լուրջ պրոբլեմ է, որովհետեւ ստեղծագործական, ինտելեկտուալ միջավայրի փնտրտուքը մարդկանց մարզային բնակավայրերից անխուսափելիորեն բերում է Երեւան: Կամ էլ՝ մղում մեկուսացման:

Իսկ Սեւանում «Բոհեմի» առկայությունը մարդկանց օգնում է մնալ իրենց ծննդավայրում եւ լինել հանրապետության ինտելեկտուալ կյանքի կենտրոնում՝ դառնալով այդպիսի կենտրոն:

Անցնելիս անպայման մտեք սուրճ կամ թեյ խմելու)»․

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս