Լրահոս 24/7
14.10.2022

ԵԽԽՎ-ում Մամիջանյանի ելույթի ժամանակ թուրք նախագահողն ընդհատել է նրան

ԵԽԽՎ-ում Մամիջանյանի ելույթի ժամանակ թուրք նախագահողն ընդհատել է նրան

«ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի այսօրվա նիստը նախագահում էր թուրքական ազգային պատվիրակության ներկայացուցիչը: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իմ ելույթի ընթացքում նա, ընդհատելով իմ ելույթը, ձայնի իրավունք տվեց ադրբեջանցի պատգամավորին՝ ով փորձեց ասել, թե ես իրավունք չունեմ խոսել հակամարտության մասին: Հայկական և ադրբեջանական պատվիրակությունների վարման կարգի վերաբերյալ ելույթներից հետո ես, բնականաբար, շարունակեցի ելույթս:

Տեղեկացնեմ նաև, որ թուրք նախագահողի պահվածքի վերաբերյալ նամակ եմ գրելու ԵԽԽՎ նախագահությանը:

Այն նույն ժամանակ, երբ Երևանում Ալեն Սիմոնյանը ասում է, թե Արցախի հարցը ՀՀ-Ադրբեջան պայմանագրի շրջանակում պետք չէ ներառել՝ Ստրասբուրգում խոսել եմ այն մասին, որ եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դուրս մնա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակից, ապա ԵԽԽՎ ամբիոնից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերաբերյալ իմ հաջորդ ելույթները լինելու են անցյալ ժամանակով:

Ստորև ներկայացնում եմ ելույթի հայերեն տարբերակը.

«Տիկնայք և պարոնայք,

Այս նստաշրջանի առաջին օրը մենք քննարկում ունեցանք Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին: Մի ասացվածք կա. «Ճշմարտության համար շնորհակալություն չեն հայտնում», բայց ես այնուամենայնիվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ճշմարտությունը բարձրաձայնելու խիզախության համար: Ես, անշուշտ, նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր ունեցան ճշմարտությունը բարձրաձայնելու խիզախություն այս եւ այլ ամբիոններից։ Բոլոր նրանց, ովքեր խուլ չմնացին իմ ժողովրդի ձայնի նկատմամբ։ Խիզախության նմանատիպ դրսևորումները մեր օրերում հազվադեպ են դարձել:

Այնուամենայնիվ, այդ քննարկման ժամանակ չխոսվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների մասին: Մենք չենք խոսել այն մարդկանց մասին, ովքեր հավատում էին, որ համաշխարհային առաջնորդների ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում արված հինգ հայտարարություններն արժեք ունեին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման համատեքստում: Մարդիկ, ովքեր խաղաղ ապրում էին իրենց հայրենիքում ու հույս ունեին, որ «ուժի չկիրառում» բառերը ազդեցություն ունեն: Նրանք դաժանորեն խաբվեցին։

ՀՀ ներկայիս կառավարության վարած անմիտ դիվանագիտության հետևանքով իրականություն է դառնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարանջատման գաղափարը: Աշխարհը պատրաստվում է թողնել փոքր Արցախին Ադրբեջանի դեմ մեն մենակ:

Ցավոք, այդ պատմությունը չի կարող ավարտվել Դավթի և Գողիաթի պատմության նման։ Եվ պատճառը բնավ Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքի ապագային տեր կանգնելու կամքի պակասը չէ: Պատճառն այն է, որ միջազգային հարաբերությունների պատմության մեջ ազգերի ինքնորոշմանն առնչվող կոնֆլիկտները երբեք չեն կարգավորվել մետրոպոլիայի և փոքրամասնության միջև բանակցությունների արդյունքում:

Այդ պատմությունը կավարտվի Արցախի համար նույն կերպ, ինչպես հայ զինվորական կնոջ պատմությունը, ով խոշտանգվել և սպանվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից: Ես բնավ չեմ անտեսում այս դահլիճում քննարկված որևէ հարցի կարևորությունը, սակայն խորապես համոզված եմ, որ կնոջ խոշտանգումը, որն ուղեկցվել էր կենդանի մաշկազերծումով, կրծքին և որովայնին գրություն թողնելով, ակնակապիճի մեջ քար, բերանում կտրված մատ թողնելով, առնվազն նույն կարևորությունն է ներկայացնում, ինչ սպորտի աշխարհում կանանց հանդեպ խտրականության դրսևորումները, որոնք երեկ քննարկում էինք: Արցախի պատմությունը կունենա նույն ավարտը, ինչ ադրբեջանական զորքերի կողմից գերեվարված և սպանված հայ ռազմագերիների պատմությունը, որոնք սպանվեցին «հաճույքի» համար՝ պարզապես որովհետև հայեր էին:

Գիտեմ, որ ձեզանից ոմանք հոգնել են այս խնդրի մասին մեր ելույթները լսելուց, մյուսները՝ սարսափած են ելույթումս ներկայացված դեպքերից: Սակայն, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դուրս մնա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակից, վստահ եղեք, որ ԵԽԽՎ ամբիոնից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերաբերյալ իմ հաջորդ ելույթները լինելու են առավել սարսափազդու, գուցե նաև գրված լինեն անցյալ ժամանակով:

Տիկնայք և պարոնայք, եթե շարունակեք անտեսել այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում՝ ինձ համար շատ դժվար կլինի մաքրել նախագահողի երեսից այն ժպիտը, որով նա փորձում էր խանգարել ինձ ելույթ ունենալ:

Շնորհակալություն:»»,- գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Լրահոս
Ասածը, թե մենք միայն մի կողմի հետ հարաբերությունների լավարկման կողմնակիցն ենք, սխալ է. Կարապետյան
14:58
Ասածը, թե մենք միայն մի կողմի հետ հարաբերությունների լավարկման կողմնակիցն ենք, սխալ է. Կարապետյան
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
14:48
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՀՀ-ն չպետք է աշխարհաքաղաքական առևտրի արդյունքում պարտադրված խաղաղություն ընդունի. Շարմազանով
14:26
ՀՀ-ն չպետք է աշխարհաքաղաքական առևտրի արդյունքում պարտադրված խաղաղություն ընդունի. Շարմազանով
«Ինչո՞ւ պիտի եկեղեցին հարկեր չտա․ Աստված ինչ-որ տեղ տենց բա՞ն ա ասել»․ Թագուհի Ղազարյան
14:10
«Ինչո՞ւ պիտի եկեղեցին հարկեր չտա․ Աստված ինչ-որ տեղ տենց բա՞ն ա ասել»․ Թագուհի Ղազարյան
Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան
13:33
Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյան
13:20
Եկեղեցին նույնականացնելով մեկ անձի հետ՝ հստակ միտում ունեք մոլորեցնել ձեր և մեր ընտրողներին. Ալխաս Ղազարյան
Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, և այդ ժամկետը 2036 թվականն է. Արման Եղոյան
13:08
Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ, և այդ ժամկետը 2036 թվականն է. Արման Եղոյան
«Ուժեղ Հայաստան»-ը ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
13:05
«Ուժեղ Հայաստան»-ը ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
«ՀՀ քարտեզը ձեր օրոք մկրատվել է»․ Աննա Գրիգորյան
12:53
«ՀՀ քարտեզը ձեր օրոք մկրատվել է»․ Աննա Գրիգորյան
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը
12:42
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը
«2021-ին իշխանությունը դրսում թափած էր, վերցնող չկար»․ Սոնա Ղազարյան
12:17
«2021-ին իշխանությունը դրսում թափած էր, վերցնող չկար»․ Սոնա Ղազարյան
Հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի. Ալիև
11:59
Հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի. Ալիև
«Պարոն Վարդևանյանը մինչև հիմա չի ասել՝ Ալիևի երազն ով է պատմել»․ Հայկ Կոնջորյան
11:55
«Պարոն Վարդևանյանը մինչև հիմա չի ասել՝ Ալիևի երազն ով է պատմել»․ Հայկ Կոնջորյան
Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին
11:33
Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին
«Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր. Ալիև
11:16
«Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր. Ալիև