X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Դիտորդական առաքելության նպատակներից մեկը սահմանի վերաբերյալ անաչառ տեղեկատվության փոխանցումն է

«Երբ մենք խոսում ենք միջազգային դիտորդական առաքելության մասին, մենք նկատի ունենք կա՛մ երկարաժամկետ, կա՛մ մշտական դիտորդական առաքելություն, որի կարևորագույն նպատակներից մեկը իրադրության վերաբերյալ անաչառ տեղեկատվության փոխանցումն է միջազգային համապատասխան կառույցներին, որից կբխեն համապատասխան գործողություններ»:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում իր հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդների անհրաժեշտության մասին հարցին:

Մանրամասնելով նա նշեց, որ ադրբեջանական կողմը երբեք չի ասում՝ ես խախտեցի զինադադարը, իրենք միշտ փորձում են ներկայացնել, թե ինչ-որ սադրանք է եղել և այլն:

«Բնականաբար, մենք այդ անհիմն տեղեկատվությունը բոլոր հնարավոր միջոցներով հերքում ենք, բայց մյուս կողմից էլ ասում ենք՝ քանի որ սա շարունակվող իրավիճակ է, ճիշտ կլինի, որ միջազգային հանրությունն ունենա դիտորդական առաքելություն, որպեսզի տեղում գնահատի իրավիճակը»,- եզրափակեց վարչապետը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս