Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի վնասված շինությունը մասնակի փլուզվել է։
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Կա 3 տուժած, որոնք թեթև վիրավորումներ են ստացել: Նրանք նախնական բուժզննության փուլում են, ունեն սալջարդեր ու քերծվածքներ:














