X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Կոչ ենք անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը ելման դիրք, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի. Ֆրանսիայի ներկայացուցիչ

Ֆրանսիան մտահոգված է գործողություններով, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին ՄԱԿ անվտանգության խորհրդի հրատապ նիստի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ներկայացուցիչը։ 

«ՀՀ տարածքում մի քանի վայրեր կրակի են մատնվել, քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել: Սրանք ամենաուժեղ մարտերն են 2020-ից ի վեր: Ֆրանսիան իր գործընկերների հետ փորձում է խրախուսել հարգել հրադադարը։ Մակրոնը խոսել է Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ՝ հղելով 3 հիմնական ուղերձ»,- նշել է նա։ 

Ֆրանսիայի ներկայացուցիչը շեշտել է, որ 2020-ի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները պետք է պահպանվեն: 

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը ելման դիրք, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Կողմերը պետք է քննարկեն դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը, ինչպես նաև որոշ ուժերի կողմից բռնության դեպքերի կանխումը»,- նշել է նա՝ շեշտելով, որ Ֆրանսիան կշարունակի աջակցել տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու գործընթացին։ 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս