X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Հարցազրույց ֆրանսաբնակ հանրաճանաչ միմ Վահրամ Զարյանի հետ

– Վահրամ, 2010թ. սկսած 1-2 անգամ վայելել ենք ձեր արվեստը ծաղկաձորյան Լեոնիդ Ենգիբարյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում: Այս տարի օգոստոսի 10-15-ը կայանալիք հիշյալ փառատոնում դուք հրավիրված եք որպես հյուր: Ձեր անձնական սանդղակում ի՞նչ կարգ ու տեղ եք սահմանել հայաստանյան փառատոնի համար եւ արդյոք նո՞ւյն զգացողությունն է՝ մասնակցել որպես կամ պարզապես հյուր:

– Կարեւորում եմ, որ Հայաստանում ավանդույթ դարձած 7-րդ անգամ կանցկացվի փառատոնը: Իսկ դա ենթադրում է ժանրի պահպանման ու զարգացման հնարավորություն: Ինչ վերաբերում է փառատոնին սեփական վերաբերմունքիս, օբյեկտիվ չեմ կարող լինել պարզ պատճառով. այն անցկացվում է իմ հայրենիքում: Կրկնում եմ՝ շարունակական բնույթ կրող այս միջոցառման փաստն արդեն ողջունելի է: Կուզեի, որ փառատոնային ծրագրերում ընդգրկված լինեին արտիստներ, որոնք ներկայացնում են ոչ միայն դասական մնջախաղը, այլ նաեւ ժամանակակիցը եւ ավելի մտահոգ են դրա տարածմամբ: Չէ՞ որ մնջախաղում վաղուց նոր ուղղություններ են ձեւավորվել: Այո՛, այս տարի հյուրի կարգավիճակով եմ մասնակցում փառատոնին: Երբ հրավիրվում ես որպես արտիստ, այն այլ տարածք է՝ էմոցիոնալ, երբ հանդիսատես ես, փորձում ես առավելագույն հաճույք ստանալ, իսկ երբ հյուր ես, դա անկասկած հաճելի է, բայց, միեւնույն է, էմոցիոնալ դաշտդ լի է ու կարծես դրան միախառնվում են արտիստի, հանդիսատեսի զգացմունքները:

– Այնուամենայնիվ, լինելով բազմաթիվ փառատոների մասնակից, կուզեիք ավելի շատ հանդես գալ որպես արտիստ, թե, ասենք, որեւէ նոր փառատոնի կազմակերպիչ, կամ գուցե այլ հետաքրքրություններ էլ ունեք:

– Ինձ առաջին հերթին հետաքրքրում է փառատոների ընթացքում շփումը արտիստների հետ: Բայց եթե նույնիսկ որեւէ փառատոնի ներկա եմ գտնվում իբրեւ արտիստ կամ հյուր, փորձում են դիտել բոլոր ներկայացումներն անխտիր: Ի վերջո, փառատոները դրանք փորձի փոխանակման ու նոր առաջարկներ ստանալու առիթ են: Իսկ մեծ հաշվով փառատոնը շուկա է, ինչը հնարավորություն է ընձեռում ներկայացմանը այլ հրավերներ ստանալու: Օրինակ, տարիներ առաջ հենց Ծաղկաձորում, որտեղ հանդես եկա «Խոստովանություն» ներկայացմամբ, փառատոնին հրավիրված ամերիկացի մնջախաղաց Ռիչմոնդ Շեպարդից անմիջապես հրավեր ստացա…

– Ձեր կարծիքով, ի՞նչ միտումով է զարգանում ժամանակակից համաշխարհային արվեստը, մասնավորապես՝ մնջախաղայինը եւ ո՞ր ուղղություններն ու նվաճումներն եք համարում առավել կենսունակ:

– Ես փորձել եմ հեռանալ դասականից ու հիմնել նոր ուղղություն, այն անվանելով non-mim: Ըստ էության սա դպրոց է, որտեղ համախոհներիս հետ փորձում ու ջանում ենք գտնել շարժման արվեստի նոր տեսակ…

Ավելին՝ aravot.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս