Երեւանն ընդգրկվել է ստարտափ էկոհամակարգերի 2022 գլոբալ վարկանիշում աշխարհի լավագույն 250 քաղաքների ցանկում:
Ինչպես հաղորդվում է The Global Startup Ecosystem Index 2022-ի զեկույցում, նորացված վարկանիշում Հայաստանի մայրաքաղաքը բարձրացել է 38 հորիզոնականով եւ զբաղեցրել 244-րդ հորիզոնականը ՝ շրջանցելով տարածաշրջանի մյուս երկրների մայրաքաղաքներին: Այսպես, Անկարան 280-րդ տեղում է, Թբիլիսին ՝ 382 – րդ, Բաքուն ՝ 443-րդ։
Երկրների վարկանիշում Հայաստանը բարձրացել է 5 հորիզոնականով և 100 երկրների շարքում զբաղեցրել 60-րդ տեղը ՝ փոխելով նախորդ տարվա բացասական դինամիկան և պահպանելով առաջատարի դիրքը կովկասյան տարածաշրջանում:
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի ստարտափ էկոհամակարգը, որը ելք չունի դեպի ծով, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ լարված հարաբերությունների պատճառով ցամաքում սահմանափակ հասանելիությամբ երկիր է, ցույց է տալիս իրական կայունություն։
Զեկույցում նշվում է նաև հայկական ստարտափ տնտեսության և էկոհամակարգը աջակցություն է ստանում Սփյուռքի և նրա հաջողակ ներկայացուցիչների կողմից։
Աղբյուրը՝ Radiovan.fm:
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը։














