X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Թոփ 10 առողջ ուտելիքները GastroVino

Առողջ սնվելը կարեւոր է ինչպես մարմնի, այնպես էլ մտքի համար: Երբ առողջ ենք ուտում, մեզ լավ ենք զգում, երբ լավ ենք զգում, ավելի երջանիկ ենք, երբ երջանիկ ենք, ավելի արդյունավետ ենք… Եվ այս շրջանը շարունակական է: Բարեբախտաբար, մեզ մոտ էլ գնալով ավելի ու ավելի է կարեւորվում առողջ սնվելը. բացվում են սննդի նոր կետեր եւ վաճառքում են հայտնվում այնպիսի մթերքներ, որոնց օգնությամբ կարող ենք պահպանել ճիշտ սննդակարգը:

1. Սպանախ

Սննդանյութերով հարուստ այս կանաչին շատ հասանելի է մեր երկրում: Այս առողջարար մթերքը՝ չնայած քիչ կալորիականությանը, շատ էներգիա է հաղորդում:

2. Սեւ լոբի

Սեւ լոբին լի է հակաօքսիդանտներով, այն դանդաղ է մարսվում, ինչի շնորհիվ երկար ժամանակ հագեցած կլինեք: Լոբին պարունակում է կալցիում, պրոտեին եւ մանրաթելեր:

3. Ընկույզ

Ընկույզի մեջ ավելի շատ հակաօքսիդանտներ կան, քան որեւ այլ տեսակի ընդեղենում: Ընկույզը հարուստ է նաեւ E Վիտամինով, Օմեգա 3 յուղերով եւ առողջ ճարպերով:

4. Ավոկադո

Շաբաթվա ընթացքում մեկ կամ երկու ավոկադո օգտագործելով՝ ձեր օրգանիզմում կլրացնեք առողջ ճարպերի, B6 Վիտամինի եւ ֆոլաթթվի պահանջը:

5. Բրոկոլի

Բրոկոլին K եւ C Վիտամինների, կալցիումի, մանրաթելերի, ֆոլաթթվի հրաշալի մատակարար է:

6. Ծնեբեկ

Մի թերագնահատեք նաեւ հետաքրքիր անվանումով Ասպարագուսը կամ պարզապես մեզ հայտնի ծնեբեկ բույսը: Այն շատ հարուստ է երկաթով, մագնեզիումով եւ բազմաթիվ վիտամիններով:

7. Սեւ շոկոլադ

Հրաշալի լուր շոկոհոլիկների համար: Վերջին հետազոտությունների համաձայն, սեւ շոկոլադն ավելի շատ հակաօքսիդանտներ է պարունակում, քան բազմաթիվ մրգերից քամված հյութերը:

8. Ազնվամորի

Ինչպես եւ շատ այլ հատապտուղներ, ազնվամորին եւս լի է հակաօքսիդանտներով, օգնում է օրգանիզմը հեռու պահել հիվանդություններից:

9. Սխտոր

Սխտորը շատ հայտնի է իր կանխարգելիչ հատկություններով, այն սպանում է բակտերիաներին եւ ունի հակաբորբոքային հատկություններ:

10. Քինոա

Վերջին շրջանում քինոան շատ տրենդային է առողջ մթերքների շարքում: Այն հարուստ է բարձր պրոտեիններով (շատ նորաձեւ է այն մարդկանց շրջանում, ովքեր միս չեն օգտագործում), հակաօքսիդանտներով եւ հանքանյութերով:

Նյութը՝ gastrovino.mediamax.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս