Առավոտից մեկնարկել է ընդդիմադիրների բողոքի ակցիան։ Նրանք նախ հավաքվեցին Ֆրանսիայի հրապարակում։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից և առաջիկա 4 օրերի ընթացքում այցելելու են պետական տարբեր հաստատություններ՝ շատ հստակ և ուղիղ պահանջով։
Սաղաթելյանի ելույթից հետո ընդդիմադիրները երթով շարժվեցին Կառավարության 3-րդ մասնաշենք։
Պատգամավորները ոստիկաններից պահանջեցին անարգել մուտք Կառավարության 3-րդ մասնաշենք։
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց՝ չեն հեռանալու, մինչև հանդիպումները չկայանան։














