X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Դրանց ամեն մի դղյակի քարի մեջ զոհված տղաների արյունն է․ Լ․ Եղիազարյան

Թիվ 1-ի հատուկ հարցազրույցների շարքում ներկայացնում ենք «Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանին։

Զրույցի ընթացքում պարոն Եղիազարյանը նշեց՝ դրանց ամեն մի դղյակի քարի մեջ զոհված տղաների արյունն է։ Նա ասաց՝ ես Նիկոլի կողքին եմ․ ես չեմ հավատացել, որ հեղափոխություն կլինի․ 17 տարի մենք չարչարվել ենք, կռիվ ենք տվել նախկին իշխանությունների դեմ, և հաջողության չէինք հասել․ փառք ու պատիվ Նիկոլին, որ հաղթեց, ի պատիվ իրեն՝ հաղթեց․ բա ես որտե՞ղ պետքա լինեմ։

Նա հավելեց, որ 1994 թ․-ից հետո հայր և որդի Ալիևները նախանձախնդիր ձևով, ամեն ինչ ներդնելով փոխեցին բալանսը․ այդ նույն տարիներին մեր ղեկավարությունը դղյակ էր սարքում, դիրքերի ցեմենտ, բենզին, ու զինվորի հաց գողանում, և խաբում համաշխարհային հասարակությանը։

Այսօր ասում են՝ եկեք պաշտպանենք մեր թալանածը․ ուզում են ժողովրդին վերադարձնեն սպանությունը, ուզում են ժողովրդին վերադարձնեն էդ դժոխքը, որը մենք ենք տեսել, որով մենք ենք անցել։

Անդրադառնալով ընտրություններին պարոն Եղիազարյանը նշեց՝ չտեսնված բան տեղի ունեցավ․ ժողովուրդը նորից իր ձայնը տվեց պատերազմում պարտված ղեկավարին։

Այսօր օդի և ջրի պես Հայաստանի պետականության պահպանման համար անհրաժեշտ է խաղաղություն։

Ռուսաստանում Նիկոլին չեն ներում հեղափոխություն կազմակերպելու համար․ բացի այդ՝ ի պատիվ իրեն և իր ԱԳՆ նախարարի՝ Փաշինյանի շնորհիվ 30 տարի հետ Հայաստանն արդեն կարողանում է ինքնուրույն խաղացող ներկայանալ․ դրա ապացույցն են Ուկրաինայի հարցով քվեարկությունները, ՀԱՊԿ-ում ելույթը։

Պարոն Եղիազարյանն ընդգծեց՝ ոչ մեկ իրավունք չունի երկրի ղեկավարին ասել թուրք. Էդքան կռիվ ենք տվել էդ բորենիների, էդ հրեշների դեմ, բայց երբեք թուրք չենք ասել։

Մեր ամենամեծ բրենդն աշխարհում ժողովրդավարությունն է․ ես անցել եմ ընդդիմությանը միջամտելու գեհենով։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս