Լրահոս 24/7
20.05.2022

Ոստիկանի նկատմամբ բռնության մեղադրանքով կալանավորվել է Յուրի Խաչատուրովի որդին. ՔԿ

Շարունակվում է 2022 թվականի մայիսի 17-ին Կիևյան փողոցում քաղաքական ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի մասնակիցների կողմից ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ  պարզվել էր ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձանցից մեկի ինքնությունը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին է՝ Իգոր Յուրիի Խաչատուրովը:

ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ի. Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Հավելենք, որ քննության ընթացքում տվյալներ են ստացվել նաև, որ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացի Իգոր Խաչատուրովը հիշյալ միջադեպի ժամանակ առերևույթ գտնվել է թմրամիջոց օգտագործած վիճակում: Վերոհիշյալ հանգամանքը պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել տոքսիկոքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Իգոր Խաչատուրովը հրաժարվել է փորձանմուշներ տալուց:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ:

Լրահոս
«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը
10:54

Կարսում քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկումը
16:49

Կարսի մոտ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Գյումրիում
16:39

Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. վարչապետ
16:33

Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը՝ մեկ շաբաթից. Միրզոյան
16:14

Եվրոպական մեծ ընտանիքը հավաքվում է Հայաստանում
15:45
Եվրոպական մեծ ընտանիքը հավաքվում է Հայաստանում
Միջուկային աղետի ռիսկն աճել է «Սառը պատերազմի» տարիներից ի վեր ամենաբարձր մակարդակի. Գրոսի
15:32

«Թրամփի ուղին» չի լուծի Հարավային Կովկասում տրանսպորտային կապի խնդիրը. Զաբոև
15:11

Պարզաբանում. Ի՞նչ է կատարվում հեղուկ գազի մատակարարման շուկայում
14:56

Կխոսեք բաց կապով, փակ կապով, աղունիկ կուղարկեք՝ հայտնի է դառնալու․ Սիմոնյանը՝ ընտրակաշառք վերցնողներին
14:28

Գյուղացին մենակ է մնացել իր պրոբլեմների հետ․ սա անթույլատրելի է․ Գագիկ Ծառուկյան
14:09

Գիտնականների հետ հանդիպմանը Փաշինյանը խոսել է դպրոցներում ցնցուղների անհրաժեշտության մասին
13:50

Դավիթ Տոնոյանը իշխող ուժին չի աջակցում, բայց կա քաղաքական ուժ, որին սատարում է
13:38

Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր
13:15

«Ասենք արեցինք, դա ի՞նչ է տալու ՀՀ քաղաքացուն». Արսեն Թորոսյան
13:08