Լրահոս 24/7
04.05.2022

Ապօրինի գույքի բռնագանձման վարչության միջնորդությամբ արգելանք է դրվել Միհրան Պողոսյանի ու նրա մերձավորների գույքի վրա․ Հետք

Ապօրինի գույքի բռնագանձման վարչության միջնորդությամբ արգելանք է դրվել Միհրան Պողոսյանի ու նրա մերձավորների գույքի վրա․ Հետք

Արդեն 1,5 տարի է՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվում է ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին և ընտանիքի անդամներին ու մերձավորներին պատկանող գույքի ուսումնասիրություն: Գլխավոր դատախազությունն առայժմ չի բացահայտում, թե խոսքը որ գույքերին է վերաբերում՝ պատճառաբանելով, որ շահագրգիռ անձանց բացատրությունների հիման վրա կարող է փոփոխվել գույքի շրջանակը: Հենց այդ պատճառով նպատակահարմար չի համարում մատնանշել բռնագանձվող գույքի կազմը:  Հետքը հետաքննություն է անցկացրել ապօրինի գույքի բռնագանձման գործով անցնող Միհրան Պողոսյանի ու նրա մերձավորների գործով։

Այն իրականացվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ «հարուցված քրեական գործով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման համար, և առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք»:

Ուսումնասիրությունը սկսվել է 2020թ. հոկտեմբերի 7-ից:

Ուսումնասիրությունը վերաբերում է ոչ միայն Միհրան Պողոսյանի գույքին, այլև նրա դստեր՝ Լիա Պողոսյանին, կնոջը՝ Կարինե Մխիթարյանին, Պողոսյանին պատկանող ընկերություններում պաշտոններ զբաղեցնող Գագիկ Բադալյանին, Արթուր Թադևոսյանին, Էդուարդ Հարությունյանին, Գոհար Նազարյանին, Անտոնիո Ռիկարդո Մերինոյին պատկանող գույքերին:

Ուսումնասիրության արդյունքում կազմվել է ամփոփոգիր և իրավասու վարչությունը նախկին պաշտոնյային ու նրա մերձավորներին հրավիրում է ծանոթանալու գործի նյութերին:

«Ներկայում շահագրգիռ անձինք ծանուցվել են իրենց գույքի վերաբերյալ ուսումնասիրության առկայության մասին: Օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո, համապատասխան առաջարկի պարագայում, վարչությունում կքննարկվի հաշտության համաձայնություն կնքելու հարցը կամ կձեռնարկվեն միջոցներ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման ուղղությամբ»,-«Հետք»-ին փոխանցել են գլխավոր դատախազությունից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս
ԱՄԷ պետական Emarat բրենդի առաջին լցակայանը Հայաստանում կառուցման ընթացքում է
11:04
ԱՄԷ պետական Emarat բրենդի առաջին լցակայանը Հայաստանում կառուցման ընթացքում է
ՀՀ-ն ծաղկում է ապրում և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ․ Փաշինյանի ուղերձը
11:01
ՀՀ-ն ծաղկում է ապրում և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ․ Փաշինյանի ուղերձը
Ի՞նչ իրավունքով է նա ՀՀ պետական դրոշի և զինանշանի ներքո խորհրդակցություն անցկացնում
22:37
Ի՞նչ իրավունքով է նա ՀՀ պետական դրոշի և զինանշանի ներքո խորհրդակցություն անցկացնում
Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց
16:47
Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն իր երազներն է պատմում, լուրջ մի՛ ընդունեք․ Սամվել Կարապետյան
16:18
Փաշինյանն իր երազներն է պատմում, լուրջ մի՛ ընդունեք․ Սամվել Կարապետյան
Բացահայտ անհիմն և ստահոդ է Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց Եկեղեցու հասցեին. Մայր Աթոռ
16:02
Բացահայտ անհիմն և ստահոդ է Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը Հայոց Եկեղեցու հասցեին. Մայր Աթոռ
Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի նոր դարաշրջանն՝ առանց ԱՄՆ-ի. Խամենեի
15:41
Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի նոր դարաշրջանն՝ առանց ԱՄՆ-ի. Խամենեի
Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը
15:22
Ռուսաստանը արգելափակել է Հայաստանից ավելի քան 1 միլիոն շիշ Ջերմուկ հանքային ջրի վաճառքը
Գերիների հարցի քննարկումը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով. վարչապետ
14:48
Գերիների հարցի քննարկումը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով. վարչապետ
Փաշինյանը հաստատեց, որ Վլադիմիր Զելենսկին այցելելու է Հայաստան
14:36
Փաշինյանը հաստատեց, որ Վլադիմիր Զելենսկին այցելելու է Հայաստան
Հեղուկ գազի գները էական կիջնեն. նախարար
14:21
Հեղուկ գազի գները էական կիջնեն. նախարար
Սլավոնա-թուրքական իմպերիա կառուցելու՝ պուտինյան ծրագիրը ձախողվել է. Աթանեսյան
14:04
Սլավոնա-թուրքական իմպերիա կառուցելու՝ պուտինյան ծրագիրը ձախողվել է. Աթանեսյան
Կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է ասում. վարչապետ
13:50
Կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է ասում. վարչապետ
Ադրբեջանի տարածքով 26 հազար տոննա ապրանք է եկել Հայաստան. վարչապետ
13:36
Ադրբեջանի տարածքով 26 հազար տոննա ապրանք է եկել Հայաստան. վարչապետ
Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպումը կարևոր իրադարձություն է. վարչապետ
13:08
Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպումը կարևոր իրադարձություն է. վարչապետ