X
Մենք սոց. ցանցերում

Horeca style

#1 Gastropolis Food Market

Հանրապետության հրապարակին հարակից Վազգեն Սարգսյան 2 հասցեում գտնվող «Կամար» բիզնես կենտրոնի առաջին հարկում է տեղակայված մայրաքաղաքի հյուրերի և երևանցիների համար  կարճ ժամանակում ամենասիրելի վայրերից մեկը դարձած Gastropolis Food Market-ը:

Արտասահմանում բավականին հաճախ հանդիպող այս կոնցեպտը սկզբում շփոթություն էր առաջացնում հյուրերի մոտ: 730 քմ-ի վրա մի քանի բաց խոհանոցի և մարկետի առկայությունը շատերին խանգարում էր ճիշտ կողմնորոշվել: Գործն ավելի էր բարդացնում ինքնասպասարկումը, բայց ղեկավարությունը ժամանակին ճիշտ կոմնորոշվեց և վերադարձան ավանդական սպասարկման մոդելին: Բացի ճարտարապետական չափազանց հաջողված արտաքին տեսքից, տեղանքը նաև շատ հարմար է ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև մոտակա նախարարությունների, բիզնես կենտրոնների և բանկերի աշխատակիցների համար: Համաձայնեք, ցանկացած ռեստորատորի համար երազանք է նման հարևաններ ունենալը:

Սթեյքներ, պաստաներ, պիցաներ, և սա դեռ մի մասն է այն ամենից, ինչ կարող է գտնել ամենաքմահաճ հյուրը: Առաջին հայացքից տեղը և ինտերիերը քեզ մի պահ տրամադրում են նրան, որ դու, ամեն դեպքում, սովորական դեմոկրատական դասի սրճարանում չես: Բայց այդ տպավորությունը երկար չի տևում: Գները նույնիսկ եթե միջինից բարձր են, ապա որակի և չափաբաժնի առումով այն լրիվ համապատասխանում է գին-որակ հարաբերակցությանը:

Google-ի, Facebook-ի և TripAdvisor-ի էջերն ուսումնասիրելիս հասկացանք, որ տպավորություններով կիսվողների մեծամասնությունը գոհ է Gastropolis food market-ից: Դժգոհությունները հիմնականում կապված են պատվերների արագության և սպասարկող անձնակազմի ուշադրության հետ:

Երբ փորձում էինք հասկանալ, թե բացի տեղանքի առանտնահատկությունից, էլ ինչն է հաջողության գրավականը, պարզեցինք, որ այս նախագծի վրա աշխատել են 2 հայտնի կազմակերպություններ: Բրենդինգը իրականացրել է Behance ընկերությունը, դիզայնը՝ Storaket Architectural Studio-ն:

Դե ինչ, մեր գաղտնի էքսպերտը մոտ օրերս կայցելի Gastropolis Food Market և ձեզ կներկայացնի, թե այս տպավորությունները որքանով են համապատասխանում իրականությանը:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս