X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարում է

Հարգելի՛ քաղաքացիներ

Վերջին ժամանակահատվածում ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների աննախադեպ աճով և դրա արդյունքում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների շեշտակի աճով պայմանավորված՝ քաղաքացիներին ավելի որակյալ և արդյունավետ սպասարկելու, առաջացող հերթերից խուսափելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով 2019 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումների համար սահմանվել է հետևյալ աշխատանքային ռեժիմը՝
1 երկուշաբթիից շաբաթ օրը ներառյալ՝ ժամը 09.00-18.00 (քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, զննության կայանում՝ ժամը 09.00-16.30),
2 Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի համար՝ երկուշաբթիից կիրակի օրը ներառյալ՝ ժամը 09.00-18.00 (քաղաքացիների մուտքը՝ ժամը 09.00-17.00, տրանսպորտային միջոցների զննության կայանում՝ ժամը 09.00-16.30),
3 Տարածքային ստորաբաժանումները քաղաքացիներին սպասարկելու են առանց ընդմիջման ժամի։

Ճանապարհային ոստիկանություն

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս