X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Հակակշիռ Վենետիկի հանձնաժողովում. Հայաստանը նոր թեկնածու է առաջադրել

Հայաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկում Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների կազմում փոփոխություններ իրականացնելու համար։ Ըստ հանձնաժողովի կայքում առկա տեղեկատվության՝ հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչներն են Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն ու Վարդան Պողոսյանը, որը նշվում է որպես Հայաստանում GIZ (Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության) ներկայացուցիչ։ Հարությունյանը հանձնաժողովի հիմնական անդամ է նշանակված, իսկ Պողոսյանը՝ փոխարինող։

Վերջիններս մասնակցում են հանձնաժողովի լիագումար նիստերին, տեղեկատվություն փոխանակում, կարծիք հայտնում և այլն։

Սիվիլնեթի տեղեկություներով՝ արդարադատության նախարարությունը այս երկու գործիչներին հակակշռելու համար ևս մեկ փոխարինող անդամ է ներկայացրել Վենետիկի հանձնաժողովին, և վերջինիս թեկնածության փաստաթղթերն արդեն իսկ ուղարկվել են հանձնաժողով։ Թեկնածուն Արա Խզմալյանն է։

Մկրտիչ Կարապետյան

Ավելին՝ civilnet.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս