Չինաստանի հարավում կործանվել է ուղևորատար Boeing 737 օդանավ: Այս մասին հայտնում է Չինաստանի ազգային հեռուստատեսությունը։
Մահացածների մասին տեղեկություններ չկան։
Նշվում է, որ օդանավում եղել է 133 մարդ, որոնց բոլորի ճակատագիրն անհայտ է, որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում:
Հայտնի է, որ ինքնաթիռն ընկել է անտառային հատվածում, որտեղ ուժգին հրդեհ է բռնկվել:
Օդանավը պատկանել է China Eastern Airlines ավիաընկերությանը, վթարը եղել է Չինաստանի Գուանսի Չժուան ինքնավար շրջանի Թենգ կոմսությունում։














